Աշխարհ

02.07.2016 10:25


Եվրո–2016. քառորդ եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Իտալիան

Եվրո–2016. քառորդ եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Իտալիան

Այսօր Ֆրանսիայում ընթացող Եվրո–2016–ի քառորդ եզրափակչի շրջանակներում կհանդիպեն Գերմանիայի և Իտալիայի հավաքականները։

Առաջնությունում (4 խաղում) Գերմանիան դեռևս ոչ մի գնդակ բաց չի թողել։

Իտալացիներն էլ մեկ անգամ են զիջել՝ առաջնության խմբային փուլում պարտվելով Իռլանդիային. հավաքականը խաղում էր երկրորդական կազմով։

1/8 եզրափակչում երկու հավաքականն էլ դիտարժան խաղ է ցուցադրել. գերմանացիները ջախջախել են սլովակներին 3:0 հաշվով, իտալացիներն էլ տուն են ուղարկել Եվրոպայի 2008 և 2012 թթ. չեմպիոններին՝ իսպանացիներին (2:0)։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը