Աշխարհ

13.07.2016 10:34


Կապիտոլիումի մոտ զինված անձինք են ձերբակալվել. կրակոցներ են հնչել (տեսանյութ)

Կապիտոլիումի մոտ զինված անձինք են ձերբակալվել. կրակոցներ են հնչել (տեսանյութ)

Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտ, 3 անհայտ զինված անձ է ձերբակալվել։ Շենքի համալիրը շրջափակվել է ոստիկաններով, Կապիտոլիումի աշխատակիցներին արգելվել է լքել գրասենյակները։

Անհայտ ձերբակալվածները փորձել են փախուստի դիմել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն։ Անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել կրակել։ Փախուստի դիմելու փորձը չի ստացվել։

Միջադեպից մեկ ժամ հետո Կապիտոլիումի աշխատանքները շարունակվել են իրենց բնական հունով։ Ոստիկանությունը դեռևս չի հայտնում ձերբակալվածների ինքնության մասին։ Չի հաղորդվում նաև, թե նրանք ինչով էին զինված և ինչ էին մտադիր անել։

Վերջերս Դալլասում տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ–ի ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը զինված անձանց նկատմամբ։ Հիշեցնենք՝ 5 ոստիկան էր գնդակահարվել, ևս ինը՝ վնասվածքներ ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը