Աշխարհ

13.07.2016 11:25


«Black Sabbath»–ը հրաժեշտի համերգ է տվել Ռուսաստանում (տեսանյութ)

«Black Sabbath»–ը հրաժեշտի համերգ է տվել Ռուսաստանում (տեսանյութ)

«Black Sabbath» լեգենդար ռոք խումբը հրաժեշտի համերգ է տվել Ռուսաստանում։ ТАСС–ի փոխանցմամբ՝ այն կայացել է նախօրեին՝ հուլիսի 12–ին, մոսկովյան «Օլիմպիական» մարզահամալիրում։

Շոուի սկզբում հնչել են դեբյուտային ալբոմի ստեղծագործություններից։ Ընդհանուր առմամբ, երաժիշտները, գրեթե առանց դադարի, 14 երգ են կատարել, այդ թվում՝ «War Pigs»–ը, N.I.B.–ը և «Iron Man»–ը։ «Paranoid»–ը խումբը կատարել է երկու անգամ։

Նշվում է, որ Օզզի Օսբորնը, Թոնի Այոմին և մնացած մասնակիցները «կատաղած տեմպով» են ելույթ ունեցել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան «Black Sabbath»–ի եվրոպական շրջագայության վերջին կետն է. մեկ ամսից ավելի ընդմիջումից հետո երաժիշտները կմեկնեն Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը