Քաղաքական

13.07.2016 11:27


ԼՂՀ ՊՆ. «Հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ»

ԼՂՀ ՊՆ. «Հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ»

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:

Ժամը 11:00-ի դրությամբ՝ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը