Աշխարհ

13.07.2016 12:20


Ջորջ Բուշը պարել է Դալլասում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)

Ջորջ Բուշը պարել է Դալլասում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը պարել է Դալլասում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությանը։ «The Telegraph»–ի փոխանցմամբ՝ դա կատարվել է երկրի ռազմական օրհներգի կատարման ժամանակ։ Բուշը բռնել էր կնոջ՝ Լորայի և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ձեռքերից։

«Daily Express»–ի փոխանցմամբ՝ Միշելը շփոթված էր Բուշի նման պահվածքից, որի պարն իրարանցում է առաջացրել սոցցանցերում։ «Twitter»–ի որոշ օգտատերեր քննադատել են նրա այդ քայլը, իսկ ոմանք էլ ծիծաղելի են անվանել ԱՄՆ նախկին առաջնորդին։

Հիշեցնենք՝ հուլիսի 8–ի գիշերը Դալլասում ոստիկանների կամայականությունների դեմ բողոքի ակցիայի ընթացքում կրակ էր բացվել իրավապահների ուղղությամբ. կատարվածի հետևանքով 5 ոստիկան էր մահացել։ Դիպուկահարը ոչնչացվել է ռոբոտի օգնությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը