Տնտեսական

15.07.2016 10:15


Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 06.00-20.00–ն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր՝ ժամը 06.00-20.00–ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00 և հուլիսի 16-ին ժամը 06.00 մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

  • միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
  • երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
  • ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը