Աշխարհ

21.07.2016 19:02


Լոս Անջելեսի շատակեր շան համար «Instagram»–ում էջ են բացել

Լոս Անջելեսի շատակեր շան համար «Instagram»–ում էջ են բացել

«Instagram»–ում մեծ հեղինակություն է սկսել վայելել Պապայ մականունով շնիկի օգտահաշիվը, որտեղ տեղադրված են կենդանու լուսանկարները տարբեր ուտելիքների կողքին։ Շնիկի լուսանկարերով էջին ուշադրություն է դարձրել «Mashable» կայքը։

Օգտահաշվի նկարագրության բաժնում, շնիկի տերերը հայտնել են, որ Պապայն ապրում է Լոս Անջելեսի շրջակայքում և սիրում է «գնալ որևէ տեղ իր մարդկանց հետ և սնվել»։ Պապայի ֆոտոբլոգին հետևում է գրեթե 50 հազար մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը