Աշխարհ

29.07.2016 10:50


Ռուս զինվորականները տպավորել են ՆԱՏՕ–ի ԶՈՒ գլխավոր հրամանատարին

Ռուս զինվորականները տպավորել են ՆԱՏՕ–ի ԶՈՒ գլխավոր հրամանատարին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Քերթիս Սքափարոթթիին տպավորել է Մոսկվայի ռազմական դոկտրինը։ Այս մասին գրում է «Россия 24»–ը։ Գեներալը նման հայտարարություն է արել ԱՄՆ Կոլորադո նահանգի Ասփեն քաղաքում անվտանգության հարցով ֆորումի ժամանակ։

ՆԱՏՕ-ի ԶՈՒ գլխավոր հրամանատարը շեշտել է ռուս սպաների ճկուն միտքը, ինչպես նաև ՌԴ ԶՈւ ակնհայտ արդիականացումը։ Իբրև օրինակ՝ նա բերել է ՌԴ ռազմական արշավը Սիրիայում, մասնավորապես հեռահար շառավղով հրթիռների արձակումը ծովից։ Իր ելույթը գեներալն այսպես է եզրափակել. «ՆԱՏՕ–ն հակառակորդ ունի, որին պետք է շատ լրջորեն վերաբերվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը