Աշխարհ

29.07.2016 11:20


Լեհական ոստիկանությունը կրակ կբացի Հռոմի պապին մոտեցողների ուղղությամբ

Լեհական ոստիկանությունը կրակ կբացի Հռոմի պապին մոտեցողների ուղղությամբ

Լեհաստանի ոստիկանությունը զգուշացրել է, որ կրակ կբացի նրանց ուղղությամբ, ովքեր անվտանգության կանոնները խախտելով՝ կփորձեն մոտենալ Հռոմի Ֆրանցիսկոս պապին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է կառավարական մեդիա-կենտրոնի մամուլի քարտուղար Մարիուշ Չարկան:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստան պոնտիֆիկոսի այցի առաջին օրը Կրակովում բաց ավտոմեքենայով երթեւեկելիս մի տղամարդ վազել է դեպի Պապը, սակայն թիկնապահները կանգնեցրել են նրան: Ավելի ուշ պարզվել է՝ նա արգենտինացի հոգեւորական է, որին ստուգումներից հետո նրան բաց են թողել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը