Աշխարհ

30.07.2016 18:27


Ամերիկացին պատրաստվում է ցատկել ինքնաթիռից առանց օդապարիկի

Ամերիկացին պատրաստվում է ցատկել ինքնաթիռից առանց օդապարիկի

ԱՄՆ–ից պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Լյուկ Հայքինսը հայտարարել է ինքնաթիռից առանց օդապարիկի ցատկելու իր մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

18 հազարից ավելի ցատկեր իրականացրած էքստրեմալը պատրաստվում է թռչել ինքնաթիռի 7,6 կմ բարձրությունից և վայրէջք կատարել 20–հարկանի շենքի բարձրությամբ քաշած ցանցի վրա։ Ընդ որում, Լյուկը չի պատրաստվում կրել հատուկ համազգեստ, և նրա ձեռքի տակ լինելու է միայն GPS նավիգատոր։

Հաղորդվում է, որ նախկինում նման ցատկ է իրականացրել 90կգ քաշով մանեքենը, որը պատռել էր ցանցը։ Լյուկի թռիչքը և վայրէջքը ուղիղ եթերով հեռարձակելու է «Fox» հեռուստաալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը