Աշխարհ

05.08.2016 17:34


ԱՄՆ–ից մեկուկես տարեկան թմփլիկ փոքրիկը դարձել է «Instagram»–ի ամենահայտնի երեխան (ֆոտոշարք)

ԱՄՆ–ից մեկուկես տարեկան թմփլիկ փոքրիկը դարձել է «Instagram»–ի  ամենահայտնի երեխան (ֆոտոշարք)

Չնայած նրան, որ Քինսլի Ռայանն ընդամենը մեկուկես տարեկան է՝ նրա «Instagram»–ի էջին հետևում է ավելի քան 300 հազար օգտատեր։ Այս մասին հայտնում է «Life.ru»–ն։ Թմփլիկ փոքրիկը գերել է հետևորդներին իր արտաքինով ու անթերի ոճով։ Ամեն օր Քինսլին իր էջում ցուցադրում է նոր զգեստներ, շորտեր, մազերի ժապավեններ և իր անունով փորագրված զարդեր։ Քինսլիի համար այդ քանակությամբ զգեստներ ծնողները չեն գնում։ Դրանք տրամադրում են մանկական խանութները, որոնք Ռայանի էջում գովազդում են իրենց արտադրանքը։ Այսկերպ Քինսլիի եկամուտը մի քանի անգամ գերազանցում է հոր աշխատավարձը, ով ամերիկյան զինվորական է։ Թմփլիկի մայրիկը՝ Թիֆանին, տնային տնտեսուհի է, ով իր ամբողջ ժամանակը նվիրում է Քինսլիին։

Օգտահաշվի նկարագրության մեջ խստորեն նշված է, որ բացասական մեկնաբանություններ թողնողների էջերը կարգելափակվեն։ Աղջկա մայրը նման միջոցառումներ է ձեռնարկել աjն բանից հետո, երբ հետևորդները փոքրիկին գեր են անվանել մանկական ծալքերի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը