Աշխարհ

19.08.2016 13:00


Լիբանանում տեղի ունեցած կրակոցներից սիրիահայ է զոհվել

Լիբանանում տեղի ունեցած կրակոցներից սիրիահայ է զոհվել

Լիբանանի ծովափնյա Ժիբեյլ շրջանի հայկական թաղամասում հնչած կրակոցներից զոհվել է սիրիահայ Աբրահամ Հովակիմի Փիլիպոսյանը։ Այս մասին հաղորդում է «Արևելքը»:

Հաղորդվում է, որ Լիբանանի 38-ամյա անհայտ քաղաքացին կրակ է բացել փողոցի շների վրա, սակայն փամփուշտը դիպել է Աբրահամ Փիլիպոսյանին, ինչի հետևանքով էլ նա տեղում մահացել է:

Սպանվածի մարմինը տեղափոխվել է «Ալ Մահունաթ» հիվանդանոց, իսկ տեղի ոստիկանությունը հայտարարել է նախնական հետաքննություն անցկացնելու մասին:

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը