Աշխարհ

22.08.2016 10:16


Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կամրջից. 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսը, որը Հայդերաբադ քաղաքից մեկնում էր Կակինադա, դուրս է թռել կամրջից և շրջվել։ Այս մասին հայտնում է «The Hindu»–ն։ Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 8 մարդ, ևս 18–ը վնասվածքներ է ստացել։

Աղբյուրների տվյալներով՝ ավտոբուսն ընթացել է բավական մեծ արագությամբ, ինչից հետո հարվածել է կամրջի արգելապատնեշին և թռել ջրանցքը։

Պատահարի ականատեսն են դարձել ձկնորսները, ովքեր ոստիկանություն են կանչել։

Ներկայումս փրկարարները փորձում են դուրս հանել մի քանի մարդու, ովքեր մնացել են ոլորված ավտոբուսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը