Աշխարհ

22.08.2016 10:45


Ռիոյի Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (ֆոտոշարք, տեսանյութ)

Ռիոյի Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (ֆոտոշարք, տեսանյութ)

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյում XXXI Օլիմպիական խաղերի փակման մասին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խաղերի կազմակերպչական կոմիտեի և Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Կառլոս Արթուր Նուզմանը հայտարարել է, որ «հպարտանում է իր երկրով, քաղաքով և ժողովրդով»:

Փակման արարողության ժամանակ, որը տեղի էր ունենում «Մարականա» մարզադաշտում, 2020–ի Օլիմպիական խաղերի անցկացման հերթափոխը փոխանցվել է Տոկիոյին։

Այս կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արարողությանը ներկայացել է Մարիոյի՝ ճապոնական «Nintendo» ընկերության նույնանուն տեսախաղի հերոսի հանդերձանքով:

Գրեթե ողջ արարողությունն ընթացել է անձրևի տակ, սակայն դա չի խանգարել Օլիմպիադայի հազարավոր մասնակիցների պարել բրազիլական երաժշտության տակ, լուսանկարվել, միմյանց ուսերի վրա բարձրացնել և սելֆիներ անել:

7or.am



Այս խորագրի վերջին նյութերը