Տնտեսական

22.08.2016 12:25


Կանխվել է ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը

Կանխվել է ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի անօրինական ձեռք բերման և պահպանման փաստի առիթով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի:

Ինչպես նշել են հատուկ ծառայությունից, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի մոտակայքում պայթեցնել գազամուղի բաց հատվածը, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը