Լրահոս

23.08.2016 13:40


«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

Օգոստոսի 22-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3535,7 կգ վայրի աճած կանեփի և 16 կգ կակաչի կանաչ զանգված:
Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է 34.15 կգ կշռով կանեփի 105 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6,08 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 6 գրամ կանեփի թաց զանգված և 0,3 գրամ կշռով «մեթադոն» տեսակի թմրամիջոցի 1 դեղահաբ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը