Լրահոս

23.08.2016 14:00


Պատահարից 19 օր անց 11-ամյա աղջիկը մահացել է

Պատահարից 19 օր անց 11-ամյա աղջիկը մահացել է

Օգոստոսի 3-ին՝ ժամը 20.15-ին, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի 148 հասցեի դիմաց իրար էին բախվել «ՎԱԶ-2106», «Ֆորդ Տրանզիտ» և «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը, նրա 4 ուղևորները և «Տոյոտա Լանդ Կրաուզեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին՝ 2005 թ. ծնված Աննա Չոբանյանը, օգոստոսի 22-ին հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը