Լրահոս

23.08.2016 13:50


«Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է իր պիկին` +23 աստիճան»

«Սևանա լճի ջրի ջերմաստիճանը հասել է իր պիկին` +23 աստիճան»

«SHAMSHYAN.com»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ հանրապետության տարածքը վերջին 10 օրերին անընդհատ գտնվում է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-3 աստիճանով: Սովորաբար օգոստոսի 20-ից հետո Հայաստանում նկատվում է ջերմաստիճանի անկում, սակայն այս տարին այն բացառիկներից է, որ նորմայից բարձր ջերմաստիճանը դեռ պահպանվում է: Առաջիկա 5 օրերի ընթացքում նույնպես ջերմաստիճանի անկում չի կանխատեսվում, նույնիսկ օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Եթե այս օրերին Երևանում +36 աստիճան տաքություն է գրանցվում, ապա օգոստոսի 26-27-ին ջերմաստիճանը կհասնի +38-ի: Հանրապետության տարածքում կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ սպասվում են միայն օգոստոսի 26-ին

Սևանա լճի ջրի ջերմաստիճանն, Սուրենյանի խոսքով, էլ հասել է իր պիկին` +23 աստիճան է:

Մանրամասն՝ «SHAMSHYAN.com»-ում

Այս խորագրի վերջին նյութերը