Լրահոս

26.10.2010 13:38


Ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն խորհրդարանում 2012թ.

Ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն խորհրդարանում 2012թ.

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2012թ. խորհրդարանում ուժերի վերադասավորության մասին՝ ասել է, թե գլխավորը կլինեն ՀՀԿ-ԲՀԿ վերադասավորումները։

-ՀՀԿ-ն, բնականաբար, հայտարարում է, թե վերահսկիչ փաթեթը լինելու  իր ձեռքում, իսկ ԲՀԿ-ն հայտարարում է, թե ինքը չի հանդուրժելու այս գաղափարը, և հիմնական ինտրիգն այս խնդիրների հետ է կապված։ Բոլորը հասկանում են, որ ապագա խորհրդարանում կլինի նաև ՀԱԿ-ը։ Հասկանալի է, որ ՀԱԿ-ը չի լինի հիմնական դերակատարը, ինչպես որ 2008թ. նախագահականի ժամանակ էր։ Ամենայն հավանականությամբ խորհրդարան կանցնի նաև ՀՅԴ-ն։ «Ժառանգության» հարցն այսօր չեմ կարող հստակ ասել։ Այստեղ մի կողմից կա Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզման, մյուս կողմց այդ կուսակցությունը բավական թուլացավ 2007թ. ընտրությունների հետ համեմատած։ Գիտեք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի հայտ են գալիս նոր խաղացողներ, որոնք ուղղակի կարող են ամբողջ քարտերը փոխել։ Ես չեմ բացառում, որ ՀՀ-ում կարող է ի հայտ գալ նոր խաղացող, որը կարող է լրջագույն վերադասավորում իրականացնել մեր այսօրվա քաղաքական դաշտում,-նշել է նա։

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ՕԵԿ-ը ռեսուրս չունի խորհրդարան անցնելու, քանի որ կորցրել է իր հիմանկան ընտրազանգվածը՝ միջին խավին, որը ՀՀ կառավարության վարած քաղաքականության պատճառով ճնշվել է։

-Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նշեմ՝ ՀՀ-ում պրակտիկա կա, որ եթե քաղաքական ուժը պարտություն է կրում, կամաց -կամաց ինֆլիացիայի է ենթարկվում։ Հիշեք՝ 1996թ. ինչ ազդեցություն ունեին ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, հիշո՞ւմ եք՝ ՀԺԿ-ն ինչ ազդեցություն ուներ 2003թ., բայց որտե՞ղ են նրանք։ Եթե քաղաքական ուժը չի հասնում, մարում է  իներցիայի օրենքով։ Սակայն կարծում եմ, որ խորհրդարան ՀԱԿ-ը կմտնի, բայց չի ունենա այն ազդեցությունը, որն ուներ 2008թ.,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը