Աշխարհ

01.09.2016 21:49


Կին վարորդը ջարդուփշուր է արել իր յագուարը, որպեսզի վրեժխնդիր լինի երթուղայինի վարորդից (տեսանյութ)

Կին վարորդը ջարդուփշուր է արել իր յագուարը, որպեսզի վրեժխնդիր լինի երթուղայինի վարորդից (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում կին վարորդը մեղավոր է ճանաչվել տարօրինակ ավտովթարի մեջ, որը տեղի է ունեցել օգոստոսի 24–ին։ Յագուար մակնիշի մեքենայի կին վարորդին բարկացրել է այն փաստը, որ երթուղային տաքսին իրենից առաջ է անցել։

Կինն ավելացրել է արագությունը, հասել երթուղային տաքսիին, անցել նրա գիծ և չափսոսալով իր թանկարժեք էլիտար մեքենան՝ կտրուկ արգելակել է երթուղայինի առջև և հետևից հարված ստացել։

Վերանորոգման ծախսերի արժեքը կարելի է միայն ենթադրել, քանի որ վնասվել են կայանման համակարգը, լույսերը, բախարգելը, ինչպես նաև բեռնախցիկը։ Այս մասին հայտնում է «Фонтанка.ру»–ն։

Վարորդը 500 ռուբլով տուգանվել է, սակայն իրեն մեղավոր չի համարում տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարում։

Տեսանյութն՝ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը