Աշխարհ

10.09.2016 18:20


ԱՄՆ–ում մեքենան կախվել է լարերից՝ անհաջող դուրս գալով կայանատեղիից (տեսանյութ)

ԱՄՆ–ում մեքենան կախվել է լարերից՝ անհաջող դուրս գալով կայանատեղիից (տեսանյութ)

ԱՄՆ Օստին քաղաքի ոստիկանները հաղորդել են, որ մի մեքենա, որում եղել է նաև վարորդը, դուրս է թռել բազմահարկ կայանատեղիի վերջին հարկից։ Դեպքը տեղի է ունեցել Կոնգրես ավենյու պողոտայի և Վեցերորդ փողոցի անկյունում։

Տղամարդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից, որը կախվել է գետնից մի քանի մետր բարձրությամբ։ Ավելի ուշ այն ընկել է գետնին։ Ականատեսներից Էնդրյու Միլլերի խոսքով՝ կատարվածը հիշեցնում է «Յուրայի դարաշրջանի պարկը»։ Անցորդները հասցրել են լուսանկարել և տեսանկարել արտասովոր տեսարանը։

Ներկայումս պարզվում է՝ ինչպես է մեքենան այդպես դուրս եկել կայանատեղիից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը