Աշխարհ

13.09.2016 19:45


ԱՄՆ–ում մորն ու որդուն ձերբակալել են ինցեստի մեղադրանքով

ԱՄՆ–ում մորն ու որդուն ձերբակալել են ինցեստի մեղադրանքով

ԱՄՆ Հյուսիսային Քարոլինայում մորն ու 25–ամյա որդուն ձերբակալել են իրար հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է «The Daily Mirror»–ը։

Տղային նաև մեղադրում են ալկոհոլը չարաշահելու, հասարակական կարգը խախտելու և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Ոստիկանությունը պնդում է, որ մայրն ու որդին կենակցել են օգոստոսին։

Ավելի վաղ մայրը՝ Մելիսսա Քիթչենսը, «Ֆեյսբուքի» իր էջում որդու՝ Շոն Փֆայֆերի լուսանկարը մեկնաբանել էր. «Չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ դու այդքան գեղեցիկ ես»։

Մայրն ու որդին դատարանի առաջ կկանգնեն սեպտեմբերի վերջին։ Այժմ Շոնի համար 70500, Քիթչենսի համար էլ 30000 դոլար գրավ է նշանակված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը