Աշխարհ

14.09.2016 20:25


ԱՄՆ–ում կնոջ վրա 2 կիլոգրամանոց լոքո է ընկել (լուսանկար)

ԱՄՆ–ում կնոջ վրա 2 կիլոգրամանոց լոքո է ընկել (լուսանկար)

ԱՄՆ–ում մոտ 15 մետր բարձրությունից լոքո է ընկել մի կնոջ վրա։ Ամենայն հավանականությամբ, ձուկը սայթաքել և ընկել է գիշատիչ թռչնի ճանկերից։ Այս մասին հայտնում է «Philly»–ն»։

Ֆիլադելֆիայի բնակչուհի Լիզա Լոբրին մարզասրահ ուղևորվելիս է եղել, երբ նրա վրա է ընկել 2–կիլոգրամանոց լոքոն։ Ականատեսները պատմել են, որ մոտակայքում արծիվ կամ բազե էր թռչում, և հնարավոր է, որ թռչունն ուղղակի չի կարողացել պահել իր որսը։

Լոբրիի խոսքերով՝ դա շատ ցավոտ է եղել, և նա սկզբում չի հասկացել, թե ինչ է կատարվել։ Միջադեպի հետևանքով կնոջ դեմքն այտուցվել է և քերծվել։ Նա ստիպված է եղել կես ժամ անցկացնել լոգարանում, որպեսզի ազատվի ձկան վատ հոտից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը