Աշխարհ

23.09.2016 16:45


Ամերիկացի հայտնի կոմիկը փորձել է «հանել» Օբամայի տաբատը (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի կոմիկը փորձել է «հանել» Օբամայի տաբատը (տեսանյութ)

Արվեստի և հումանիտար գիտությունների բնագավառում ունեցած ներդրումների համար նվիրյալներին պարգևատրող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծիծաղի է առարկա է դարձել։

Դափնեկիրներից մեկը՝ 90-ամյա դերասան, սցենարիստ, կոմիկ Մել Բրուքսը, ընդունելով մրցանակը, ծնկներին է իջել և ձևացրել, թե պատրաստվում է հանել Օբամայի տաբատը։

Սկզբում Օբաման հետ–հետ է գնացել, սակայն վերջում կատարվածը կատակի տեղ է ընդունվել, և ամերիկացի առաջնորդն ու կոմիկն իրար ձեռք են սեղմել։

Մել Բրուքսը հայտնի է հոլիվուդյան ֆիլմերի իր պարոդիաներով, նաև «Սիմփսոնների» համահեղինակներից է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը