Լրահոս

24.09.2016 11:26


Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»–ը մոտ 4 մ ընկել է ձորը

Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»–ը մոտ 4 մ ընկել է ձորը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.09-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 44-րդ կմ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedess-benz E220» մակնիշի 29 ՏԼ 290 պ/հ (վարորդ Հ. Ա.) ավտոմեքենանան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 4 մ). տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը