Լրահոս

18.12.2009 18:45


ԱԺԴ–ն 2012թ. Ազգային ժողովի ընտրություններում փորձելու է խորհրդարանական կուսակցություն դառնալ

ԱԺԴ–ն 2012թ. Ազգային ժողովի ընտրություններում փորձելու է խորհրդարանական կուսակցություն դառնալ

-Ես հիմա էլ եմ ընդդիմադիր,- «7օր»-ին ասել է Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։ -Ես Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահն եմ և որպես այդպիսին եմ Հանրային խորհրդի անդամ։ Ես այդ հանձնաժողովից ընտրվել եմ, ինձ ոչ ոք չի նշանակել։ Հիմա ես՝ ընտրված Հանրային խորհրդի անդամ, ի՞նչ եմ, իշխանությո՞ւն եմ։

Ա. Սադոյանը նշել է, որ ինքը շարունակում է մնալ ԱԺԴ կուսակցության նախագահ, սակայն ցավալի է համարում, որ այսօր գերշուկայացված Հայաստանում առանց նյութական ապահովման հնարավոր չէ նույնիսկ լուրջ կուսակցական աշխատանք տանել։ Այդուհանդերձ, նրա խոսքերով, ԱԺԴ-ն ծրագրում է ակտիվ քաղաքական պայքար տանել, և 2012թ. Ազգային ժողովի ընտրություններում փորձելու է այնպես անել, որ գոնե իրենց ձայները չգողացվեն, և խորհրդարանական կուսակցություն դառնա։

-Այդ տեսակետից ակնհայտ է, որ ես, որպես քաղաքական գործիչ, շարունակում եմ մնալ ընդդիմադիր ճակատում, և ցավալի է, որ իշխանությունների հետ առնչվող օլիգարխները մեր կուսակցությանը չեն էլ ուզում օգնել, և նույնիսկ խանգարում են։ Բնական է, որ այս օլիգարխիկացված քաղաքական դաշտը մեզ բոլորովին չի գոհացնում, և այդ տեսակետից մենք խիստ ընդդիմադիր ենք քաղաքական դաշտի շրջանակներին,- ընդգծել է Ա.Սադոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը