Լրահոս

18.12.2009 20:04


Ռուբեն Բաբայան. «Հասարակությունը հարմարվող է, որովհետև մենք չենք հասկացել ազատության քաղցրությունը»

Ռուբեն Բաբայան. «Հասարակությունը հարմարվող է, որովհետև մենք չենք հասկացել ազատության քաղցրությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասելէ, թե մեր հասարակությունը հիվանդ է։ «7օր»-ի այն հարցին, թե արդյոք մտավորականությունն է՞լ է հիվանդ՝ նա պատասխանել է, թե նրանք, ովքեր կրում են մտավորականի անունը՝ պետք է շատ զգույշ լինեն այդ կարգավիճակի հանդեպ։

- Դժվար է վարկաբեկել մեկին, ով չի ուզում վարկաբեկվել։ Շատ ուշադիր պետք է լինել այն տաղանդի հանդեպ, որ տրված է քեզ։ Դա հենց այնպես տրված չէ, որ դու գնաս՝ մրցանականեր շահես և այլն։ Երբ դու ինքնդ քեզ դավաճանում ես՝ դու ստանում ես այն՝ ինչ ստանում ես,-ասել է Ռուբեն Բաբայանը։

 Նրա խոսքերով՝ նյութականը չէ պատճառը, որ մտավորականները դառնում են քծնող, հարմարվող, այլ այն, որ իրենք ուղղակի այդպիսին են և չեն կարողանում դիմադրել գայթակղությանը։

Այն հարցին, թե ինչո՞ւ է մեր հասարակությունն այդքան հարմարվող դարձել՝ Ռուբեն Բաբայանը պատասխանել է, թե դա նրանից է, որ մենք չենք հասկացել ազատության քաղցրությունը. թե ինչ լավ բան է այն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը