Լրահոս

19.12.2009 11:00


А/H1N1 գրիպի զոհերի թիվն աշխարհում անցել է 10 հազարից

А/H1N1 գրիպից  մահացությունների թիվն աշխարհում  գերազանցել է 10 հազարը։ Այս շաբաթվա ընթացքում մահացել են խոզի գրիպով հիվանդ ևս 986 հոգի։

Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

ԱՀԿ-ն ավելի վաղ նշել էր, որ մի շարք երկրներ հրաժարվել են գրիպի վիրուսով վարակված յուրաքանչյուր հաստատված դեպքի անհատական հաշվառումից։ Դրանով էլ պայմանավորված՝ այս կազմակերպությունը որոշել է դադարեցնել հրապարակել աշխարհում հիվանդների թիվը։

 

Այս խորագրի վերջին նյութերը