Աշխարհ

03.10.2016 11:11


Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հոկտեմբերի 3–ի առավոտյան Քաբուլի կենտրոնական թաղամասերից մեկում ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես հաղորդում են տեղի հեռուստաալիքները, առնվազն 2 հոգի է զոհվել, ևս մի քանիսը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնությունն ու ոստիկանությունը։ Զոհերի թիվը կարող է աճել։

Ոստիկանության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործել է մոտավորապես առավոտյան ժամը 7։00–ի սահմաններում։ Ահաբեկչական խմբավորումներից ոչ ոք դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։

ԶԼՄ–ն նաև հաղորդում է Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի վրա «Թալիբան» շարժման զինյալների գրոհի մասին։

Ոստիկանության տվյալներով՝ ծայրահեղականները հարձակվում են անմիջապես 4 ուղղություններից։ Այժմ բախումները շարունակվում են հենց քաղաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը