Տնտեսական

04.10.2016 12:30


«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր Բաղրամյան 26–ում էին

«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր Բաղրամյան 26–ում էին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր գործարանի վերագործարկման պահանջով Բաղրամյան 26–ում էին։

Նախագահականի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնից նրանց պատասխանել են, որ քանի որ նորընտիր են ինչպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն ու վարչապետը, այնպես էլ Կառավարությունը, «Նաիրիտի» հարցը քննարկման նոր փուլ պիտի մտնի։

Գործարանի նախկին օպերատորներից Կարինե Մելիքջանյանը «7օրի» թղթակցին փոխանցել է, որ վաղը նաիրիտցիները հանդիպելու են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ, որը հետաքրքրված էր «Նաիրիտի» վերագործարկմամբ։ Սլովակ գործարարը խոստացել էր 100–120 մլն եվրո ներդրում անել այդ նպատակով։ Գործարանի աշխատակիցների խոսքով՝ այս շաբաթ Գրիգորյանին ընդունելու են նաև Կառավարությունում։

Հայտնի է, որ Գրիգորյանը «Նաիրիտի» հարցով ժամանակին դիմել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այժմ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը