Տնտեսական

28.10.2016 11:55


Սկսվում են ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

Սկսվում են ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկումները
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց

1. Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2016թ., ժ. 10.00

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.
- օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված

հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի

դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),

- եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),

- բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը.

(սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայնքներին),

- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

2. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,

3. ՀՀ կենտրոնական բանկի 2017թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

Հրավիրվում են՝ ՀՀ Վարչապետ Կ.Կարապետյանը

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը:

2.ա) Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2016թ., ժ. 14.00

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն պետ Վ.Գասպարյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Կուտոյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

2. բ) Երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2016թ., ժ. 16.00

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

3. Երեքշաբթի, 1 նոյեմբերի 2016թ., ժ.10.00

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` իշխանության պետական եւ դատական մարմիններ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա.Գեւորգյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հ.Թովմասյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար Դ.Հարությունյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյան

ՀՀ արդարադատության նախարար Ա.Հովհաննիսյան

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյան

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյան

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յու. Խաչատուրովը

4. Երեքշաբթի, 1 նոյեմբերի 2016թ., ժ. 15.00

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյան եւ մարզպետներ

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դ.Լոքյանը

Երեւանի քաղաքապետ Տ.Մարգարյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության

միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը:

5. Չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2016թ., ժ. 10.00.

ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

6. Չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2016թ., ժ. 14.00.

Ազգային Ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` գյուղատնտեսություն, բնապահպանություն եւ ջրային տնտեսություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի.Առաքելյան

ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

ՀՀ գյուղատնտեսության նախարարաության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Հայրապետյանը

7. Հինգշաբթի, 3 նոյեմբերի 2016թ., ժ. 10.00.

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

8. Հինգշաբթի, 3 նոյեմբերի 2016թ. ժ. 14.00.

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը,

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայանը:

9. Հինգշաբթի, 3 նոյեմբերի 2016թ., ժ.16.00.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

Հրավիրվում է՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը:

10. Ուրբաթ, 4 նոյեմբերի 2016թ., ժ. 10.00.

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` առողջապահություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ առողջապահության նախարար Լ.Ալթունյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը:

11. Ուրբաթ, 4 նոյեմբերի 2016թ., ժ. 14.00.

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը ՝

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներ:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյան

ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ.Ռոստոմյան

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Բունիաթյան

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռ.Ջաղինյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:

12. Երկուշաբթի, 7 նոյեմբերի 2016թ., ժ. 10.00

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստ

Օրակարգը ՝

1. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկ համակարգ եւ բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր:

2. «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղականություն:

Զեկուցողներ` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս. Կարայան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա.Մանուկյան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ.Սարգսյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հ. Հովսեփյան

Հրավիրվում են՝ ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը,

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը:

13. Մինչեւ 10 նոյեմբերի 2016թ. ժ. 18.00

1. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում:

2. ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:

14. Ուրբաթ, 11 նոյեմբերի 2016թ. /մինչեւ ժ. 15.00/

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է ՀՀ կառավարություն:

15. Երկուշաբթի, 14 նոյեմբերի 2016թ.

ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկությունը ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու մասին։

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության

միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը