Լրահոս

23.12.2009 17:37


ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի ղեկավարը քաղաքական ապաստա՞ն է ստացել Ֆրանսիայում

ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի ղեկավարը քաղաքական ապաստա՞ն է ստացել Ֆրանսիայում

Ըստ «7օր»-ի ունեցած տեղեկությունների՝ ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Անդրանիկ Գևորգյանը քաղաքական ապաստարան է ստացել Ֆրանսիայում և վաճառելով առանձնատունը՝ ընտանիքով տեղափոխվել է այնտեղ:

Այս  առումով Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը որևէ տեղեկատավություն չունի և «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Անդրանիկ Գևորգյանը տանն է և գտնվում է բուժման մեջ: Այդ մասին որևէ բան չգիտեր նաև ՀՀՇ Գյումրու տարածքային կառույցի նախկին ղեկավար, ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը: Վերջինիս խոսքերով՝ Անդրանիկ Գևորգյանը բուժման նպատակով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ:

«Այս առումով որևէ այլ տեղեկություն  չունեմ»,-ասել է Մուրադ Գրիգորյանը:

Որևէ նորություն չկարողացան հայտնել նաև Անդրանիկ Գևորգյանի աշխատավայրից՝ ՀՀ Շիրակի մարզպետարանից:

Այստեղ «7օր»-ին փոխանցեցին, որ Անդրանիկ Գևորգյանը գտնվում է արձակուրդում և բուժվում է Երևանում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը