Լրահոս

23.12.2009 18:00


ՀԱԿ–ի ձեռքբերումներն ու բացթողումները

ՀԱԿ–ի ձեռքբերումներն ու բացթողումները

-Կոնգրեսի ամենամեծ բացթողումը, որը ես համարում եմ նաև ամենամեծ կորուստը մեր երկրի համար, այն է, որ ևս մեկ տարի Հայաստանում գոյատևեց այս օլիգարխիկ ռեժիմը, ինչի հետևանքով մենք ունեցանք Ցեղասպանության ցյուրիխյան ուրացումը,-ամփոփելով 2009թ. ձեռքբերումներն ու բացթողումները՝ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու որպես բացթողում նշել նաև այն փաստը, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման տերիտորիալ ամբողջականության սկզբունքի շրջանակներում։ Սրանք, ըստ Զուրաբյանի, ամենամեծ ձախողումներն են, որ ունեցել է և՛ ՀԱԿ-ը, և՛ հայ ազգը։

Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա Լ. Զուրաբյանն առանձնացրել է դրանցից երկուսը։

-Այն, որ համառ, հետևողական պայքարի շնորհիվ, որը վարել ենք և՛ երկրում, և՛միջազգային կառույցներում, կարողացանք հասնել նրան, որ քաղբանտարկյալների մեծամասնությունն ազատվեց։

Բանախոսն ասել է, թե դա գոհացուցիչ չի կարող լինել, որովհետև դեռ 15 մարդ գտնվում է բանտերում, բայց խնդիրը մեծ չափով լուծվել է։

-Մասնակցելով ավագանու ընտրություններին՝ ՀԱԿ-ը, փաստորեն, իրեն գրանցեց երկրի քաղաքական կյանքում որպես միակ ռեալ ինստիտուցիոնալ ընդդիմությունը երկրում։ Մենք ապացուցեցինք, որ մենք լուրջ քաղաքական ուժ ենք- որն էլ, ըստ Լ. Զուրաբյանի, ՀԱԿ-ի երկրորդ ձեռքբերումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը