Աշխարհ

28.11.2016 12:07


Թուրքիայում ձերբակալվել են «ВВС News»-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողները

Թուրքիայում ձերբակալվել են «ВВС News»-ի և «Ամերիկայի ձայնի» լրագրողները

Թուրքիայի Շիրվան քաղաքում ձերբակալվել է «ВВС News»–ի թուրքական ծառայության թղթակից Հատիս Քամերը, Դիարբեքիրում՝ «Ամերիկայի ձայն» ռադիոընկերության աշխատակից Հաջան Ֆարգինին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողներին չեն հայտնել ձերբակալելու պատճառը: Գործակալությունը չի բացառում, որ միջադեպը կապված լինի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը