Աշխարհ

01.12.2016 16:24


Սիրիայում ընթացող գործողություններում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Սիրիայում ընթացող գործողություններում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինածառայողների և ԻՊ զինյալների բախումների արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող, ովքեր ուղղաթիռներով տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ: «razm.info»–ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մյուս կողմից էլ Սիրիայում՝ մասնավորապես Հալեպի քաղաքի մոտակայքում, բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալ խմբավորումների միջև: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ կառավարական ուժերը փորձել են առաջ շարժվել դեպի Հալեպ քաղաքի հարավային շրջաններ, սակայն ընդդիմադիր խմբավորումները հետ են շպրտել նրանց, ինչի հետևանքով մահացել է կառավարական ուժերի 30 զինծառայող:

Աղբյուրը հայտնում է նաև, որ կառավարական ուժերը ավելի վաղ գրավել են Հալեպի քաղաքային կենտրոնի արևելյան մի քանի թաղամասեր:

Մանրամասները՝ «razm.info»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը