Աշխարհ

01.12.2016 17:08


ՀՀ–ն ու ԵՄ–ն ավիահաղորդակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն

ՀՀ–ն ու ԵՄ–ն ավիահաղորդակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն

Եվրամիության տրանսպորտի, հեռահաղորդակցության և էներգետիկայի խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հավանություն է տվել Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսելուն: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կլինի Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ձևով, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որոնց հետ ԵՄ-ն ավելի սերտ կապեր է ստեղծում իր հարևանության քաղաքականության շրջանակներում:

«Ավիացիոն համաձայնագրերը հիանալի միջոց են ԵՄ-ն այլ տարածաշրջանների հետ կապելու համար: Ես ողջունում եմ Խորհրդի կողմից այսօր Հայաստանի հետ բանակցություններ սկսելուն կանաչ լույս տալու քայլը: Բանակցությունների ավարտից հետո համաձայնագիրը կնպաստի ճանապարհորդների ակտիվ փոխանակմանը, ավելի ցածր գներին և մեր ընկերությունների համար կապահովի նոր բիզնես հնարավորություններ: Դա կլինի ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության հիանալի օրինակ՝ Արևելյան համագործակցության համատեքստում»,- ասել է Խորհրդի նախագահ, Սլովակիայի տրանսպորտի, կառուցապատման և տարածաշրջանային զարգացման հարցերով նախարար Արփադ Էրշեքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը