Լրահոս

01.12.2016 17:25


Ակնալիճ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Ակնալիճ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.47-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ակնալիճ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «TOYOTA» մակնիշի 34 UT 246 պ/հ (վարորդ՝ 1958 թ. ծնված Լ. Տ.) և «ГАЗ-24» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ե. Հ.) ավտոմեքենաները:

Փրկարարները Լ. Տ.-ին դուրս են բերել վթարված ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը