Լրահոս

08.12.2016 16:56


Պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել

Պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 11.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը («Lexus LX570»), որը Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ): Վթարի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող լեյտենանտ 1968 թ. ծնված Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից կապիտան 1983 թ. ծնված Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Ա. Սիմոնյանի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Մուսիկյանին դին, իսկ ժամը 13.48-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ձորից դուրս են բերել նաև ավտոմեքենան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը