Աշխարհ

16.12.2016 12:20


«EgyptAir»–ի կործանված А320–ի ուղևորների մարմիններին պայթուցիկների հետքեր են գտել

«EgyptAir»–ի կործանված А320–ի ուղևորների մարմիններին պայթուցիկների հետքեր են գտել

«EgyptAir» ավիաընկերության՝ ս. թ. մայիսին կործանված А320 օդանավի ուղևորների մարմիններին պայթուցիկ նյութերի հետքեր են գտել։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Ստացվել են Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատաբժշկական փորձաքննության զեկույցները՝ զոհերի մարմինների հետազոտության արդյունքներով։ Քննիչներն արդեն գործը փոխանցել են դատախազությանը։

Հիշեցնենք՝ Փարիզից Կահիրե մեկնող օդանավը, որում 66 մարդ կար, այդ թվում՝ երեք երեխա, ընկել էր Միջերկրական ծովը։

Օդանավի որոշ բեկորներ ու ուղևորների որոշ իրեր ու աճյուններ հայտնաբերվել էին հունական Կարպատես կղզու մոտակայքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը