Աշխարհ

16.12.2016 13:20


Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցով բանակցությունները Ղազախստանում անցկացնելու գաղափարը

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցով բանակցությունները Ղազախստանում անցկացնելու գաղափարը

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հակամարտող կողմերին առաջարկել նոր հարթակ՝ բանակցություններ վարել Ղազախստանում։

Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասել է աշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ մենք նախագահ Էրդողանի հետ պայմանավորվել ենք, որ Սիրիայում հակամարտող կողմերին կառաջարկենք խաղաղ բանակցությունների նոր հարթակ, որը կարող է դառնալ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»,– նշել է Պուտինը՝ հավելելով՝ եթե հակամարտող կողմերը համաձայնեն, իրենք աջակցության համար կդիմեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը