Աշխարհ

16.12.2016 15:05


Պուտինը նախազգուշացրել է ձեռքին ակիտա–ինուի ձագ բռնած ճապոնուհուն

Պուտինը նախազգուշացրել է ձեռքին ակիտա–ինուի ձագ բռնած ճապոնուհուն

Ճապոնիայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ են ընդունել ինչպես երկրի վարչապետը, այնպես էլ բնակիչները։ Սինձո Աբեի հետ բանակցությունների առաջին օրն անցել է Նագատոյում։

Այնտեղ Պուտինը տեղի բնակչուհիներից մեկի ձեռքին ակիտա–ինու ցեղատեսակի շան ձագ է նկատել։ «Газета.Ru»–ի փոխանցմամբ՝ Պուտինը ճապոնուհուն ասել է.

«Ուզում եմ միայն նախազգուշացնել. արտաքինից այն նման է խաղալիքի, բայց իրականում լուրջ շուն է, և հարկավոր է հարգանքով վերաբերվել նրան»։

Հիշեցնենք՝ Պուտինը ճապոնացի լրագրողներին էր ցույց տվել Ճապոնիայից նվեր ստացած իր ակիտա–ինու շանը, որը հաչել էր լրագրողների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը