Տնտեսական

26.12.2016 11:17


Կենտրոնական բանկը 2 նոր արծաթե հուշադրամ է դրել շրջանառության մեջ (լուսանկարներ)

Կենտրոնական բանկը 2 նոր արծաթե հուշադրամ է դրել շրջանառության մեջ (լուսանկարներ)

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթեհուշադրամները:

«ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկվածներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը: Շրջագծով «BOSTON USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները՝

Անվանական արժեքը՝ 5000 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 62,2 գ

Ձևը՝ անհատական

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ

Տպաքանակը՝ մինչև 2000 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան: Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով«LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Քաշը 62,2 գ

Ձևը անհատական

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 1500 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Այս խորագրի վերջին նյութերը