Լրահոս

26.12.2016 13:40


Դեկտեմբերի 31-ից նոր ձնառատ ցիկլոն է ներթափանցելու հանրապետության տարածք

Դեկտեմբերի 31-ից նոր ձնառատ ցիկլոն է ներթափանցելու հանրապետության տարածք

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը դեկտեմբերի 26–ին կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ դեկտեմբերի 31-ից հանրապետության տարածք ներթափանցելու է նոր ցիկլոն։ Սպասվում է առատ ձյուն, սակայն օդի ջերմաստիճանը չի նվազելու։ Արդեն գրանցված ջերմաստիճանը պահպանվելու է՝ հասնելով -1– -3-ի:

Լ. Վարդանյանի խոսքերով՝ ինչպես և կանխատեսվել է, շաբաթ և կիրակի օրերին հանրապետությունը գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ։ Ձյան շերտը կազմել է 10-15 սմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը