Լրահոս

26.12.2016 16:51


Երևանում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ այդ վառված քաղաքացին թափառաշրջիկ էր, չուներ մշտական բնակության վայր և ինքը խղճալով՝ որպես կացարան տվել է նրան, որպեսզի ժամանակավոր բնակվի։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը