Աշխարհ

08.01.2017 11:51


Պայթյուն Բաղդադում․ 12 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել

Պայթյուն Բաղդադում․ 12 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել

Բաղդադի արևելյան հատվածում ականապատված ավտոմեքենա է պայթել․ զոհվել է 12, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 50 մարդ։

Պայթյունը որոտացել է մթերային շուկայի տարածքում, որը գտնվում է հիմնականում շիաներով բնակեցված շրջանում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Բաղդադում երկու ականի պայթյունի հետևանքով զոհվել էր 28, վիրավորվել՝ 54 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը