Աշխարհ

08.01.2017 17:15


Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է անցորդների մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է անցորդների մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Երուսաղեմում բեռնատարի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել անցորդների: Ինչպես հայտնում է Reuters-ը, զոհվել է առնվազն 4 և տուժել 15 մարդ: Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել են բեռնատարի վարորդին։ Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են համարում։

Դեպքը եղել է զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող քաղաքի հին թաղամասում:

Ոստիկանության ներկայացուցիչ Լյուբա Սամրիին հայտնել է, որ բեռնատարի վարորդի թիրախը եղել է զինվորների խումբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը