Աշխարհ

09.01.2017 11:46


Թուրքիայում փակելու են «Google»-ն ու «Gmail»-ը

Թուրքիայում փակելու են «Google»-ն ու «Gmail»-ը

Թուրքիայում ստեղծվել են տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը՝ հավելելով, որ դրանք համադրվել են ազգային մշակույթի և արժեքների հետ։

«Тurkishminute»-ի փոխանցմամբ՝ այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն «Google»-ին ու «Gmail»-ին, և Թուրքիան օգտատիրական տվյալները կպահի երկրի ներսում։

Նախարարը նշել է, որ այս որոշումը կայացվել է ամերիկյան փրովայդերի հուսալիության վերաբերյալ բանավեճերից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսք» էր տեղի ունեցել։

Թե նոր ծառայություններն ինչ անուններ են ունենալու, դեռ հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը