Աշխարհ

09.01.2017 14:50


«Բեթմենն՝ ընդդեմ Սուպերմենի» և «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերը՝ «Ոսկե ազնվամորու» կարճ ցանկում

«Բեթմենն՝ ընդդեմ Սուպերմենի» և «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերը՝ «Ոսկե ազնվամորու» կարճ ցանկում

«Ոսկե ազնվամորի» «հակամրցանակաբաշխության» կազմակերպիչները հայտարարել են կարճ ցանկը. այս մասին հաղորդում է «Yahoo! Movies»–ը։ Գլխավոր «հաղթողը» դարձել է «Բեթմենն՝ ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմը, որը հիշատակվել է 8 անգամ 6 անվանակարգում։

Ֆիլմը մասնավորապես ներկայացված է «Ամենավատ ֆիլմ», «Ամենավատ ռեժիսոր», «Ամենավատ դերասան», «Երկրորդ պլանի ամենավատ դերասան»,«Ամենավատ սցենար» անվանակարգերում։

«Ինքնասպանների ջոկատը» հայտնվել է «Ամենավատ ֆիլմ», «Ամենավատ սցենար» և «Երկրորդ պլանի ամենավատ դերասան» անվանակարգերում։

Կարճ ցանկում են հայտնվել նաև «Անկախության օրը։ Վերածնունդ», «Կրեդո մարդասպանները», «Թեթևաբարո պապիկը» ֆիլմերը։

Արդյունքում՝ ցուցակը կրճատվելու է, և անվանակարգերում առաջադրված վերջնական ֆիլմերը հայտնի են դառնալու հունվարի 23–ին՝ «Օսկարի» անվանակարգերում առաջադրվածների անունները հայտարարելուց մեկ օր առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը