Աշխարհ

09.01.2017 17:20


Զախարովա. «Ռուս ցանցահենները կոտրել են Օբամայի ուղեղը»

Զախարովա. «Ռուս ցանցահենները կոտրել են Օբամայի ուղեղը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուս ցանցահենների՝ ԱՄՆ սերվերները գրոհելու վերաբերյալ ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցը։

«Ինձ թվում է՝ ռուս ցանցահենները եթե ինչ–որ բան կոտրել են Ամերիկայում, ապա դրանք 2–ն են՝ Օբամայի ուղեղը և, իհարկե, հենց ռուս ցանցահենների մասին զեկույցը»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Զախարովան։

Ավելի վաղ էլ մեկնաբանելով նույն զեկույցը՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վաշինգտոնի մեղադրանքները «վհուկների որս» են հիշեցնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը