Լրահոս

20.01.2017 14:35


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Արտաշատի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը